Կես տարում 3 միլիարդ ֆեյք օգտահաշիվ է ջնջվել «Ֆեյսբուքում»

Կես տարում 3 միլիարդ ֆեյք օգտահաշիվ է ջնջվել «Ֆեյսբուքում»

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ղեկավարությունը հայտարարել է, որ վերջին կես տարում ջնջել է 3 միլիարդ կեղծ օգտահաշիվ։ Այս մասին հայտնում է ռուսական «Գազետան», վկայակոչելով սոցկայքի ղեկավարության տարածած հայտարարությունը։ Միայն անցյալ տարվա վերջին եռամսյակում հեռացվել է 1,2 միլիարդ կասկածելի օգտահաշիվ, իսկ այս ամսվա առաջին երեք ամսում՝ 2,19 միլիարդ կեղծ օգտահաշիվ, որոնք տարածել են անհավաստի ինֆորմացիա եւ փոստաղբ։