Դաղստանում ահաբեկիչների են լիկվիդացրել 

Դաղստանում ահաբեկիչների են լիկվիդացրել 

Ռուսաստանի Դաղստանի ինքնավար հանրապետությունում ոչնչացրել են ահաբեկիչների։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։

Տեղի ունեցած բախումների արդյունքում ոչնչացվել է երեք զինյալ, որոնք ունեցել են ինքնաձիգներ եւ զինամթերք։ Դեպքի վայր են ժամանել հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք շրջափակել են այն տունը, որտեղ բնակվել են զինյալները եւ սկսվել է հրաձգություն։ «Комсомольская правда»-ն էլ գրում է, որ իրավապահները առաջարկել են հանձնվել, սակայն զինյալները հրաժարվել են ու որոշել դիմադրել։

Սպանված զինյալների ինքնությունը ճշտվում է։ Նախնական տեղեկությունների համաձայն, զինյալները նախապատրաստած են եղել ահաբեկչություններ Դաղստանում։