Լյաշկոն եւ Սահակաշվիլին լեզվակռիվ են սարքել

Լյաշկոն եւ Սահակաշվիլին լեզվակռիվ են սարքել

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Մխեիլ Սահակաշվիլին եւ Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոն «ՆԱՇ» հեռուստատեսության ուղիղ եթերում հերթական լեզվակռիվն են սարքել ու հարաբերություններ պարզել։ Սկսել է Լյաշկոն, երբ խոսել է հիվանդ երեխաներ ունեցող ընտանիքների մասին, ինչին Սահակաշվիլին հակադարձել է, ասելով, որ առաջարկում է Լյաշկոյին եւ մյուս պատգամավորներին նվիրատվություն կատարել հօգուտ երեխաների՝ տալով իրենց փողերն ու անշարժ գույքը։ Լյաշկոն էլ արձագանքել է, թե իսկ Սահակաշվիլին չի ցանկանում արդյոք հետ գնալ Վրաստան, իր հայրենիք, որտեղ իր վրա վեց տարվա բանտարկության դատավճիռ կա։ Սահակաշվիլին էլ վրացական պոռթկունությամբ պատասխանել է, թե քիչ օգուտ չի տվել Ուկրաինային, օրինակ Օդեսայի ճանապարհը կառուցելով, ի տարբերություն շատախոս եւ ոչինչ չանող Լյաշկոյի։ Վարողը փորձել է հանդարտեցնել կրքերը, սակայն ապարդյուն։