Լրատվամիջոցների կողմից թյուրիմացաբար ներկայացվում է որպես անօթևանության ամբողջական խնդրի լուծում.Շիրակի մարզպետ

Լրատվամիջոցների կողմից թյուրիմացաբար ներկայացվում է որպես անօթևանության ամբողջական խնդրի լուծում.Շիրակի մարզպետ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել.

«ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյան խոսքերը 2020թ.-ին 3 մլրդ. դրամով աղետի գոտու անօթևանության խնդրի մեկընդմիշտ լուծման մասին վերաբերվում է հիմնականում գյուղական համայնքներում պետության կողմից տարիներ առաջ շահառու ճանաչված խմբին միայն, մոտ 450 ընտանիք։

Վարչապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից միայն Գյումրի քաղաքում այս պահի դրությամբ քարտեզագրվել է մոտ 2450 բնակեցված ժամանակավոր կացարաններ, որտեղ բնակվողների հարցի հետ պարոն Վերմիշյանի հայտարարության այդ մասն առնչություն չունի, սակայն որոշ լրատվամիջոցների կողմից թյուրիմացաբար ներկայացվում է որպես անօթևանության ամբողջական խնդրի լուծում։
Առաջ ընկնելով ասեմ, որ շուտով այդ խնդրի լուծման ժամկետները ևս պարզ կլինեն»։