«Մերսեդես» և «Պորշ» «դրիֆթյոր» մեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ տարածք (Տեսանյութ)

«Մերսեդես» և «Պորշ» «դրիֆթյոր» մեքենաները տեղափոխվել են ՃՈ  հատուկ տարածք (Տեսանյութ)

Հոկտեմբերի 30-ին ճանապարհային ոստիկանության մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Մերսեդես» և «Պորշ» մակնիշի երկու մեքենա, որոնց վարորդները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում, մեքենաներով, այսպես ասած՝ «դրիֆթել» են՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։