Ոստիկանները հորդորեցին բացել դատարանի մուտքը

Ոստիկանները հորդորեցին բացել դատարանի մուտքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի մուտքը փակ է, քիչ առաջ միջամտեցին ոստիկանները՝ ասելով, որ դատավորների աշխատանքի ժամն է, սակայն լսելով մերժում՝ անմիջապես հեռացան:

Հրապարակի հարցին, թե ինչո՞ւ են փակել դատարանի մուտքը, քաղաքացիները տարբեր պատասխաններ տվեցին' անցումային արդարադատությունից մինչև Քոչարյանի ազատ արձակում: Ցույցին մասնակցում են նաև անչափահասներ ու մանկահասակ երեխաներ: