Կոչ է արել ամրապնդել ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգը 

Կոչ է արել ամրապնդել ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգը 

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը կոչ է արել ամրապնդել ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգը։ Այս մասին նա ասել է Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ երեսնամյակի գագաթնաժողովի  ժամանակ։ «Մեր առաջ հիմա կարեւոր խնդիրներ են ծառացած կապված հավաքական անվտանգության համակարգի ամրապնդման հետ՝ նկատի ունենալով այն մարտահրավերները, որոնք կան այսօր»,- ասել է նախագահ Ռահմոնը։ Նա հավելել է, որ մարտահրավերները նկատելի են Աֆղանստանի օրինակով, որտեղ անցյալ տարվա սեպտեմբերին իշխանություն անցավ «Թալիբան» խմբավորմանը։

Ռահմոնը նաեւ ասել է, որ ներկա իրավիճակն այնտեղ ձեւավորվել է վերջին չորս տասնամյակներում այդ ռեգիոնում արձանագրված բացասական միտումների հետեւանքով։

«Մենք պետք է պատրաստ լինենք կազմակերպության հարավային սահմանների մոտ ցանկացած սցենարային զարգացումներին»,- ասել է Տաջիկստանի նախագահը՝ հորդորելով շատ ուշադրություն դարձնել դաշտային եւ գործնական վարժանքներին, նոր եւ ժամանակակից սպառազինությունների մատակարարումներին։