Ազգային ժողովը երեկոյան արտահերթ նիստ է հրավիրել

Ազգային ժողովը երեկոյան արտահերթ նիստ է հրավիրել

Այսօր՝ մայիսի 6-ին, խորհրդարանի հերթական նիստի ավարտից հետո՝ 18.30-ին հրավիրել է արտահերթ նիստ։ Օրակարգում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն է, ընդարձակ փաթեթը։ 
Թե ինչու է իշխանությունը նման հրատապ կարգով քննարկում ԸՕ փաթեթը, դեռեւս պարզ չէ, չի բացառվում, որ որոշ դրույթներ կիրառելի դարձնեն նաեւ առաջիկա ընտրություններին։