«Հրապարակ». Սամվել Բաբայանն արհամարհեց Մասիս Մայիլյանի կոչը

«Հրապարակ». Սամվել Բաբայանն արհամարհեց Մասիս Մայիլյանի կոչը

Երեկ տեղի ունեցավ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Չնայած Արցախում արտակարգ իրավիճակի հայտարարմանը, բոյկոտի կատաղի կոչերին եւ կորոնավիրուսի առաջին դեպքերի արձանագրմանը, մասնակցության բավականին բարձր ցուցանիշ գրանցվեց՝ մոտ 44 տոկոս: Ուշագրավ էր հատկապես Սամվել Բաբայանի քվեարկությունը․ ի հեճուկս առաջին փուլում իր դաշնակից Մասիս Մայիլյանի բոյկոտի կոչին, Բաբայանը երեկ գնացել էր ընտրատեղամաս եւ կատարել իր ընտրությունը: Իսկ լրագրողների համառ պնդումներին, թե ում է տվել իր ձայնը, ոչ հստակ ու հեգնական պատասխան էր տվել․ «Քվեարկել եմ Մասիս Մայիլյանի օգտին՝ տենց ձե՞ռ է տալիս ձեզ»: