Ռուսաստանում առաջարկել են համացանց մուտքը դարձնել անձնագրով

Ռուսաստանում առաջարկել են համացանց մուտքը դարձնել անձնագրով

ՌԴ Պետդումային եւ Դաշնային Խորհրդին ներկայացվել է նախաձեռնություն, որով առաջարկվում է ՌԴ քաղաքացիների մոտքը համացանց դարձնել անձնագրով։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Նախաձեռնությունը ներկայացվել է «Ավանտի» բիզնես-հայրենասիրական գործարար ընկերակցության կողմից։ Կառույցի ղեկավար Ռահման Յանսուկովը հայտարարել է, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր քաղաքացու օնլայն գործողությունները դարձնել անհատկանացված։ Յանսուկովը հայտարարել է, որ այդ կերպ հնարավոր կլինի կանխել վիրտուալ տարածքում հակաօրինական ցանկացած գործողություն եւ սադրանք։ Նշենք, որ առաջարկը դրական արձագանք է գտել դումայական որոշ կուսակցությունների, հատկապես՝ լիբերալ-դեմոկրատների կողմից։