Մոսկվայում գլխից գնդակահարել են հայ մարզիկին | «Հրապարակ» 14.11.2019

Մոսկվայում գլխից գնդակահարել են հայ մարզիկին | «Հրապարակ» 14.11.2019

Մոսկվայի հարավ-արևմուտքում սպանվել է Քիքբոքսինգի համաշխարհային պրոֆեսիոնալ ասոցիացիայի վարկածով թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը: 

«Երեկ երեկոյան 40-ամյա մարզիկը Նախիմովի պողոտայում դուրս է եկել իր տնից և մոտեցել իր մեքենային, երբ անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել Բոլյանի ուղղությամբ, այդ թվում՝ գլխին, և թաքնվել է»,- նշել է իրավապահ համակարգում աղբյուրը:

Օրվա գլխավոր լուրերը՝ «Հրապարակում»