Իսրայելը հարվածե՞լ է Իրանին․ մանրամասներ

Իսրայելը հարվածե՞լ է Իրանին․ մանրամասներ

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի օբյեկտներից մեկին: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը։ Fars լրատվական գործակալությունը հաղորդում է երեք պայթյունի մասին, որոնք տեղի են ունեցել հյուսիսարևմտյան Սպահան նահանգի ռազմաբազայի մոտ։

Իրանի տիեզերական գործակալության խոսնակ Հոսեյն Դալիրյանը X-ում գրել է, որ Իրանի հակաօդային պաշտպանությունը մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել, «հրթիռային հարձակման մասին դեռ տեղեկություն չկա»։

Fars News գործակալությունը նաեւ հայտնել է, որ պայթյուններ են լսվել Սպահանի քաղաքացիական օդանավակայանի մոտ։ Սակայն, ըստ գործակալության աղբյուրների, Սպահան նահանգի միջուկային օբյեկտները հարձակման չեն ենթարկվել և լիովին անվտանգ են։