Ռոք երաժիշտը խոստովանել է, որ երիտասարդ ժամանակ թմրանյութերի վաճառքով է զբաղվել 

Ռոք երաժիշտը խոստովանել է, որ երիտասարդ ժամանակ թմրանյութերի վաճառքով է զբաղվել 

Ամերիկացի ռոք երաժիշտ եւ դերասան Ջարեդ Լետոն խոստովանել է, որ երիտասարդ տարիներին զբաղված է եղել թմրանյութերի վաճառքով։ Այս մասին նա ասել է Էլեն դե Ջեններսի թոք-շոուի ժամանակ։

«Դեռահասության ժամանակ ես աշխատում էի կինոթատրոնում, իսկ հետո ինձ ազատեցին աշխատանքից այն բանի համար, որ գաղտնի թմրանյութեր էի վաճառում։ Սիրում եմ կինո գնալ»,- խոստովանել է դերասանը։ Նա մանրամասնել է, որ այցելուները մարիխուանա գնել են պոպ-կորնի անվան տակ։ Նշենք, որ Լետոյի երիտասարդության տարիներին ԱՄՆ տարածքում մարիխուանայի վաճառքը համարվում էր հանցագործություն։