Իրանի քաղաքացին դատապարտվել է մահապատժի՝ ԿՀՎ հետ համագործակցելու համար

Իրանի քաղաքացին դատապարտվել է մահապատժի՝ ԿՀՎ հետ համագործակցելու համար

Իրանական իշխանությունները մահվան են դատապարտել մի քաղաքացու, ով կասկածվում էր ամերիկյան կենտրոնական հետախուզության վարչության եւ իսրայելական արտաքին հետախուզական ծառայության հետ համագործակցելու, մասնավորապես՝ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի գտնվելու վայրի մասին տեղեկություններ փոխանցելու մեջ։ Այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն դատարանի ներկայացուցիչ Ղոլեյմ Հոսեյն Իսմայիլին։ Mehr լրատվական գործակալության փոխանցման համաձայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչներին հետեւելու եւ գաղտնի տեղեկություններ նրանց մասին ամերիկյան եւ իսրայելական հատուկ ծառայություններին տրամադրելու դիմաց նա վճարվել է ամերիկյան դոլարով։ Նշված քաղաքացու մահապատիժը, ըստ Իսմայիլիի շուտով ի կատար կածվի։