Մարզասարքի վրա նոր հնարք հորինելիս դեռահասը զոհվել է

Մարզասարքի վրա նոր հնարք հորինելիս դեռահասը զոհվել է

Մոսկվայում զոհվել է մի դեռահաս, ով մարզասարքի վրա նոր «տրյուկ» է հորինելիս եղել։ Այս մասին հայտնում է МК-ն։ Դեպքը տեղի է ունեցել մայիսի 23-ին․ դեռահասը 13 տարեկան էր։

Ըստ հրապարակման, մայրը փոստային բաժանմունք է գնացած եղել եւ տղային թողել է տանը, ով նոր հնարք է փորձել հորինել մարզասարքի վրա։ Երբ կինը վերադարձել է, գտել է դեռահաս զավակին արդեն մահացած։ Դեպքի մանրամասները պարզվում են։