Որն է եղել Զիգմունդ Ֆրեյդի սիրած գեղարվեստական վեպը 

Որն է եղել Զիգմունդ Ֆրեյդի սիրած գեղարվեստական վեպը 

Հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդի կենսագրությունն ուսումնասիրող պատմաբանները նշում են, որ վերջինիս սիրած գեղարվեստական վեպը եղել է Չարլզ Դիքենսի «Դեւիդ Կոպերֆիլդը»։ Ֆրեյդն, իհարկե, Դիքենսի գործերը սիրել է, սակայն «Կոպերֆիլդում» ինչ-որ յուրահատուկ ռոմանտիկա է տեսել, թերեւս, եւ դրա համար էլ վերջինս այն նվիրել է իր ապագա կնոջը՝ Մարթա Բերնեյսին։

Կոպերֆիլդի ողբերգական կյանքի պատմությունը շատ առումներով արտացոլում էին հեղինակի կենսագրության տարբեր դրվագները։ Վեպում ներկայացված համարյա բոլոր դրվագները եւ սիրո փորձառությունը, եւ գերհոգնածությունը, եւ գիշերօթիկ դպրոցում մեծանալը, եւ չկայացած ամուսնությունն ու ֆինանսական բարձունքներն ու անդունդները, ապրվել են Դիքենսի կողմից։ Դա պատմություն էր մի տղայի մասին, որն անցնում էր մենակության միջով, որպեսզի այս աշխարհում հասներ հաղթանակի։ Սակայն ինքն անձամբ այլ կոչում էր տենչում` թաքնված սիրո մեջ։