Անդրեյ Տարկովսկին եւ հայ ժողովուրդը

Անդրեյ Տարկովսկին եւ հայ ժողովուրդը

Մաս առաջին
 
Անդրեյ Տարկովսկու եւ Հայ ժողովրդի փոխահարաբերությունների հարցը կարող է նյութ դառնալ մի ողջ հետազոտական մենագրության, քանի որ Տարկովսկին ոչ միայն նկարահանել է հայ դերասանների, համագործակցել նրանց հետ, այլ նաեւ բարեկամություն արել, ժամանել Հայաստան բազմաթիվ անգամներ։ Հայտնի է, որ Երեւանում մի անգամ նա գիշերակացի համար կանգ է առել Երեւանի «Անի» հյուրանոցում, որը գտնվել է Սայաթ Նովա փողոցում եւ կառուցվել է այն ժամանակ, երբ ԽՍՀՄ-ում սկսել են խոսել Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացրած ցեղասպանության մասին եւ կարելի էր հյուրանոցն անվանել հին հայկական մայրաքաղաքի անունով։ Ի դեպ, Տարկովսկու աշխատանքներում Հայոց Ցեղասպանության հարցը եւս արծարծվել է, սակայն այդ մասին հետո։ Անդրեյ Տարկովսկու համար գլխավոր հայն իհարկե Սոս Սարգսյանն էր, որ Գիբարյանի դերն է մարմնավորել լեգենդար «Սոլյարիսում» նկարահանված 1972 թվականին։ 

Իր «Բզկտված ժամանակ» գրքում Սոս Սարգսյանը հիշում է, թե ինչպես մի անգամ հետեւյալ բովանդակությամբ հեռագիրն է ստանում «Մոսֆիլմից»․ «Դուք հրավիրված եք Տարկովսկու «Սոլյարիս» ժապավենի նկարահանումներին»»։ Լուրն ընդունում է առանց հատուկ էմոցիաների։ Նրա վրա մեծ տպավորություն էր գործել «Իվանի մանկությունը», պարզապես ապշահար էր արել «Անդրեյ Ռուբլյովը», որն իսկական գլուխգործոց էր, ու ինչ պետք է խոսեր կամ ինչպես պետք է աշխատեր նման կարգի ռեժիսորի հետ։ «Իհարկե, դա մեծ պատիվ էր, թեեւ այդ ժամանակ ինձ հաճախ էին հրավիրում տարբեր կինոստուդիաներ, իսկ ես առանձնապես աչքի չէի ընկնում դերասանական թեթեւամտությամբ։
 Իսկ Տարկովսկու հետ առաջին հանդիպումը Սոս Սարգսյանը ներկայացնում է հետեւյալ կերպ․ «Դուք էլ ինձ հայկական ձեւով անվանեցեք՝ միայն անունով։ Ձեր դերը մեծ չէ, սակայն կարեւոր է։ Գիբարյանը կյանքն ավարտում է ինքնասպանությամբ, քանզի հասկանում է, որ չի կարելի մեր երկրային մեղքերն իր հետ տանել տիեզերք։ Չէ որ դրանք ամենուր են, ուր մենք ենք, նույնիսկ տիեզերքում։ Դե խիղճն էլ իր դերակատարությունն է ունենում։ Այո, խիղճը»։ Անդրեյը լռեց, որպեսզի ես էլ իմն ասեմ, սակայն ինձ ավելի հետաքրքիր էր, որ նա խոսքեր։ Ես ուզում էի լսել նրան։

Հետաքրքիր էր, թե ինչպես է Տարկովսկին աշխատում դերասանների հետ։ - Տիեզերք պետք է դուրս գալ մաքուր ձեռքերով,- շարունակեց նա։- Եւ մաքուր խղճով։ Գիբարյանը, այլ բաների հետ մեկտեղ նաեւ կարոտում է իր հայրենիքի համար, եւ մենք փորձել են նրան շրջապատել ամեն ինչով, որ նրան կարող է հիշեցնել Հայաստանը, նրա եկեղեցիներն ու բնությունը։ Նա իր հետ նաեւ հայկական ծխախոտներ է վերցրել։ Նրա մոտ ձեր «Արին-Բերդ»-ից կա ․․․ Ավելի ուշ Թիֆլիսում մեկ այլ տաղանդավոր մարդ, Սերգեյ Փարաջանովն ասաց, որ Գիբարյանի դերը նրան էր վերապահված եղել եւ Անդրեյի հետ ինչ որ պայմանավորվածություն են ունեցել այդ հաշվով։ 

Մի խոսքով հասկացրեց, որ զիջել է դերն ինձ եւ միայն ինձ, եւ այն էլ ափսոսում է դրա համար, թե չի ափսոսում։ Սերգեյն հետո արդեն յուրաքանչյուր մեր հանդիպման ժամանակ կես-կատակ կերպով հիշեցնում էր իր այդ «նվերի» մասին։ Ես նույնպես չէի լռում եւ ստացվում էր, որ մենք երկուսս, որպես երկու հայ, առիթ ենք փնտրում հավելյալ անգամ Անդրեյի անունը շեշտելու, հիանալու նրանով, արտահայտելու մեր սերը նրա հանդեպ։ Նրանք լավ բարեկամներ էին՝ Փարաջանովն ու Տարկովսկին։ Կինոնկարը արդեն էկրան էր բարձրացել, երբ ինչ որ մի տեղ՝ կենտրոնական մամուլում հանդիպեցի մի հոդվածիկի, որ ստորագրված էր երկու անձի կողմից։ Հոդվածի հեղինակներին հատկապես դուր չէր եկել կինոնկարում իմ ներկայությունը։ «Ս․ Լեմի վեպում Գիբարյան ազգանունով կերպարն ամենեւին էլ հայ չէ, ու հասկանալի չէ, թե հանուն ինչի էր նա դարձվել հայ եւ ուղարկվել տիեզերք ․․․»։ Այս նախադասությունը խոցեց ինձ եւ ես այդ մասին կիսվեցի Անդրեյի հետ։ 

«Մեծապետական հիմարություն։ Թքիր ու անցիր առաջ։ Ինձ հայ էր պետք։ Եւ վերջ»։ «Սոլյարիսում» Տարկովսկին ստեղծում է բազմազգ դերասանական թիմ։ Խորհրդային իրականության համար դա լիովին հասկանալի էր։ Սակայն նպատակն այլ էր՝ կինոստեղծագործությանն հաղորդել տիեզերական մարդասիրական հնչեղություն։ Դերասանական թիմում ընդգրկված էին՝ լիտվացի Դոնատաս Դանիոնիսը, ուկրաինացիներ Նիկոլայ Գրիցենկոն եւ Նատալյա Բոնդարչուկը, լեհ Վլադիսլավ Դորովեցկին, Էստոնիայից Յուրի Յարվետը։ 

Եւ այդպես, դոկտոր Գիբարյանը ողբերգական կադրերը։ Մեր հայացքի առաջ հայկական հնամենի վանքի լուսանկարն է, վրան՝ մոխիր եւ ատրճանակ։ Ինչ ալբոմ է Գիբարյանի սեղանին։ Այն նվիրված է Ս․ Թադեի վանքին՝ հայկական վանք, որ գտնվում է Իրանի Արեւմտյան Ատրպատական նահանգում, Չալդորան կամ Շահրեստան շրջանում, Մակու քաղաքից ոչ հեռու։ Կինոգետ եւ լրագրող Պավել Ջանգիրովը պատմում է, որ այդ ալբոմը Միլանում հրատարակել է ճարտարապետ Ադրիանո Ալպագո Նովելլոն 1960-ական թվականների վերջին։ Նա լավ գիտեր Հայաստանի։ Դե բա իհարկե։ Չէ որ նա ճարտարապետ էր եւ 1968 թվականին հիմնադրել էր «Հայկական միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնը» Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտում։ Կազմակերպել էր Հայ միջնադարյան ճարտարապետության թեմայով ցուցահանդես։ 

Այդ ցուցահանդեսը պտտվեց Իտալիայի մի քանի քաղաքներով, ապա եղավ տանութ երկրում՝ Հաավային Ամերիկայից մինչեւ Իրան եւ Հայաստան։ Հրատարակել է հայկական ճարտարապետության մասին ալբոմներ։ Ջանգիրովը պատմում էր, որ Ալպագո-Նովելլոն բազմաթիվ անգամներ է լինում Հայաստանում, Թուրքիայում եւ հարեւան երկրներում։ Ջանգիրովը կցված է եղել նրա խմբին՝ Հայաստան այցի ընթացքում օգնելու համար։ Երկար ժամանակ նրանք նամակագրական կապ են ունեցել ․․․․ Հայ ժողովրդի այդ հավատարիմ բարեկամը վախճանվեց 2005 թվականին։ Այն ժամանակներում, երբ Տարկովսկին «Մոսֆիլմում» նկարահանում էր «Սոլյարիսը», դեռ Հայաստանում չէր եղել։ Դա հետո էր, երբ նա սկսեց այցելել Հայաստան եւ սկսվեց նրա իրական բարեկամությունը Սոս Սարգսյանի հետ։ 

nashasreda.ru
Արամ Յանին