Սաստիկ բքի և ձյան պատճառով Գորիսի շրջանի Տաթևի խաչմերուկի հատվածում առաջացել է խցանում

Սաստիկ բքի և ձյան պատճառով Գորիսի շրջանի Տաթևի խաչմերուկի հատվածում առաջացել է խցանում

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, սաստիկ բքի և ձյան բերվածքների պատճառով Գորիսի տարածաշրջանի Տաթևի խաչմերուկի հատվածում առաջացել է խցանում։ 

Ճանապարհահատվածը այժմ փակ է։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։