Ի՞նչ են պայմանավորվել Ալիեւն ու Փաշինյանը Բրյուսելում

Ի՞նչ են պայմանավորվել Ալիեւն ու Փաշինյանը Բրյուսելում

Ավարտվել է Իլհամ Ալիև-Նիկոլ Փաշինյան «Բրյուսելյան ձևաչափով» բանակցությունների երրորդ փուլը։ Բանակցությունները տեւել են հինգ ժամ, որին լարված հետեւում էին ոչ միայն Հայաստանում եւ Ադրբեջանում, այլեւ՝ Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրյուսելում: Ու, չնայած Հայաստանում ընթացող բողոքի ակցիաներին, Փաշինյանը գնաց ու ադրբեջանահաճո հարցերի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերեց Ադրբեջանի նախագահի հետ: Բանակցությունների արդյունքը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գնահատեց սենսացիոն և պատմական, որում կարևոր դեր ունեցավ հենց ինքը՝ ԵՄ առաջնորդը: Ըստ նախնական տվյալների, Ալիեւն ու Փաշինյանը պայմանավորվածություն են ձեռք բերել հետեւյալ վեց հարցերի շուրջ.

Առաջին 
Սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի առաջին համատեղ նիստն անցկացնելու պայմանավորվածություն։ Հանրայինացվել է նաև հանդիպման կոնկրետ օրակարգը։

Երկրորդ
Պայմանավորվել են տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցառումների իրականացման շուրջ։  Պայմանավորվել են Սյունիքի միջանցքով տարանցումը կարգավորող սկզբունքների շուրջ (Միշելի հայտարարության մեջ նշվում է տարանցիկ երթուղու հետևյալ անվանումը՝ Արևմտյան Ադրբեջան - Նախիջևան - խմբ. ), ինչպես նաև միջազգային փոխադրումներ երկուսի տրանսպորտային ենթակառուցվածքով։ 

Երրորդ 
Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվել են սահմանների կառավարման, անվտանգության, մաքսատուրքերի և միջազգային փոխադրումների կանոնների շուրջ։ Առաջիկա օրերին Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները կշարունակեն խորհրդակցությունները ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ։

Չորրորդ 
Նախատեսված է երկու երկրների արտգործնախարարությունների ղեկավարների հանդիպում։ Հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում։ Հրապարակվել է նաև Բայրամովի և Միրզոյանի բանակցությունների թեման՝ վերջնական «խաղաղության» պայմանագիրը։

Հինգերորդ
ԵՄ-ն պարտավորվել է միանալ գործընթացին Տնտեսական խորհրդատվական խմբի միջոցով:  Ադրբեջանական կողմը ակնկալում է վրոպական աջակցության իրականացումը ազատագրված ադրբեջանական տարածքների վերականգնման հարցում։

Վեցերորդ 
Ալիևն ու Փաշինյանը «փոխըմբռնման են» հասել ազատագրված տարածքների ականազերծման և ղարաբաղյան պատերազմների ընթացքում անհայտ կորածների գործի հետաքննության հարցերի շուրջ ։

Բանակցությունների արդյունքը գոհացրել է թե՛ Ադրբեջանի նախագահին, թե՝ Շառլ Միշելին: