Դա շատ մեծ պրոբլեմ կդառնա. հարց կծագի՝ ինչու ենք այդքան փողը լցրել հողերի, ջրերի մեջ

Դա շատ մեծ պրոբլեմ կդառնա. հարց կծագի՝ ինչու ենք այդքան փողը լցրել հողերի, ջրերի մեջ

Սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատաքների վերաբերյալ երբ մտածում եմ, հասկանում եմ, թե ինչ մեծ ծավալի գումար ենք ներդնում ամենատարբեր տեղերում: Մի պահ պատկերացնում եմ, որ եթե պարզվի, որ արվող աշխատանքների որակ հետ խնդիր կա, դա շատ մեծ պրոբլեմ կդառնա: Ընդ որում, ես որակ ասելով նկատի չունեմ այն որակը, որ աշխարհում կա, ես նկատի ունեմ այն որակը, որը մեզ կարող է օբյեկտիվորեն հասանելի լինել: Եվ մենք ունենք պրոբլեմներ, որն անզեն աչքով էլ տեսանելի է: Այս մասին կառավարության հերթական նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե այնտեղ որակի պրոբլեմներ արձանագրվեցին, դա մեծ պրոբլեմ է: Ես ակնկալում եմ, որ զրո կոմպրոմիս լինի մեր ունեցած ոչ բարձր ստանդարտների համեմատությամբ: Սա պետք է անպայման ապահովենք:  Հակառակ դեպքում հարց կծագի՝ ինչու ենք այդքան փողը լցրել հողերի, ջրերի մեջ»,- ասաց նա: