Ամառանոցների գները Ռուսաստանում թանկացել են 12 տոկոսով

Ամառանոցների գները Ռուսաստանում թանկացել են 12 տոկոսով

Ռուսաստանում ընթացիկ տարվա հուլիս ամսին բոլոր ութսունմեկ ռեգիոններում ամառանոցների գները թանկացել են միջինը 12,1 տոկոսով։ Այս մասին հայտնում է «Мир квартир» ֆեդերալ պորտալը։ Ըստ հաղորդման, Ռուսաստանում փոքրիկ հողամասի եւ կից առանձնատան համար վճարում են միջինը 1,9 միլիոն ռուբլի։ Նման գնով կարելի է ամառանոցներ գնել Չեչնիայում, Դաղստանում, ինչպես նաեւ՝ Մուրմանսկի եւ Սվերդլովսկի մարզերում։ 77 սուբյեկտներում, ըստ մասնագետների ամառանոցների գներն աճել են։

Հատկապես անշարժ գույքի գինը թանկացել է Կալուգայի մարզում՝ 23,6 տոկոս, Կալինինգրադի մարզում՝ 22,7 տոկոս, Ղրիմում՝ 21,8 տոկոս, Բաշկիրիայում, Ինգուշեթիայում, Սեւաստոպոլում։ Չուվաշիայում, Օրենբուրգի մարզում եւ Կուրգանսկի մարզում էլ ընդհակառակը նկատվել է անշարժ գույքի գնի նվազում 2,2-5,2 տոկոսի շրջանակում։ Ամենաթանկ ամառանոցները Մոսկվայում են, Մոսկվայի մարզում, Սանկտ Պետերբուրգում, Սեւաստոպոլում, Ղրիմում։