Սանոսյանը չգիտեր`ինչ պատասխան տար չդադարող զոհերի հաշվով (տեսանյութ)

Սանոսյանը չգիտեր`ինչ պատասխան տար չդադարող զոհերի հաշվով (տեսանյութ)

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր կառավարության նիստից հետո մտահոգ դեմքով դուրս եկավ ու չգիտեր` ինչ պատասխան տար երեկ տեղի ունեցած սարսափազդու դեպքի կապակցությամբ, որի հետևանքով 15 զինծառայող է զոհվել:

Մեր դիտարկմանը, թե իրենց իշխանությունը չի հագենում զոհերից, ամեն օր նոր զոհեր ենք ունենում, Սանոսյանն ասաց, թե պաշտպանության նախարարությունն ամեն ինչ ասել է և պարզաբանել:

Երբ նկատեցինք, թե էլի մեղքը գցում են ուրիշների վրա, գուցե առաջին դեմքերը վերջապես պատասխանատվության ենթարկվեն ու հրաժարական տան, Գնել Սանոսյանը հիշեցրեց, թե յուրաքանչյուր դեպքի համար կա քրեաիրավական ընթացք, ապա նստեց մեքենան ու հեռացավ:

Մանրամասն` տեսանյութում