ՌԴ-ի զանգվածային գրոհը՝ Ուկրաինայի վրա․ կան զոհեր և վիրավորներ

ՌԴ-ի զանգվածային գրոհը՝ Ուկրաինայի վրա․ կան զոհեր և վիրավորներ

Ռուսական զորքերը երրորդ անընդմեջ զանգվածային համակցված հարվածն են հասցրել Ուկրաինայի քաղաքներին՝ օգտագործելով թեւավոր հրթիռներ և կամիկաձե անօդաչու սարքեր:  Պայթյուններ են հնչել Օդեսայում, Նիկոլաևում և Սումիում։ 

Հարձակման հետևանքով գրանցվել են ավերածություններ, կան զոհեր և վիրավորներ, այդ թվում նաև՝ երեխաներ, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Օդային հարձակումների սպառնալիքի մասին ազդանշանները սկսել են զանգվածաբար հնչել հարավային և կենտրոնական շրջաններում կեսգիշերից անմիջապես հետո։ 

Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը զգուշացրել է տարբեր ուղղություններից կամիկաձե անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև Սև ծովից «Կալիբր», «X-22» և «Օնիքս» թեւավոր հրթիռների արձակման մասին։

Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ զանգվածային հրթիռային հարձակումները կապված են Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի և Ռուսաստանի Դաշնության «հացահատիկի համաձայնագրից» դուրս գալու հետ։