Զիդանը՝ «Լիվերպուլի» հետ դիմակայության առաջին խաղի մասին

Զիդանը՝ «Լիվերպուլի» հետ դիմակայության առաջին խաղի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ «Լիվերպուլի» հետ կայանալիք առաջին խաղից առաջ խոսել է իր տպավորությունների մասին։

«Գիտե՞ք, կարծում եմ «Ռեալին» ժամանակից շուտ թերագնահատում են։ Դրան ես շատ չեմ անդրադառնա, քանի որ միևնույն է չենք կարողանալու փոխել նման տեսակետ ունեցող մարդկանց կարծիքը։ Ես լիովին վստահում եմ իմ ֆուտբոլիստներին։ Մեր հիմնական առավելությունն այն է, որ կարող ենք մինչև վերջ պայքար մղել ու մինչ այս այպես էլ արել ենք։ Իհարկե «Լիվերպուլի» հետ խաղը շատ բարդ է լինելու, բայց դուք մեր կողմից կրկին պայքար կտեսնեք։ Յուրգեն Կլոպը մեծագույն մարզիչ է, նա «Լիվերպուլիին» բերեց լրիվ նոր մակարդակի, նրանք հզոր թիմ ունեն։ Ժամանակից առաջ չընկնենք, տեսնենք՝ ինչ կստացվի»,- ասել է Զիդանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Ռեալ»-«Լիվերպուլ» խաղը, հիշեցնենք կկայանա այսօր։ Հանդիպման մեկնարկը  նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին։

«Մանչեսթեր Սիթի» - Դորտմունդի «Բորուսիա» դիմակայության առաջին խաղը ևս այսօր է նախատեված, նույն ժամին։