Դատարանը Թրամփին պարտավորեցրել է դատախազությանը ներկայացնել իր ֆինանսական հաշվետվությունները

Դատարանը Թրամփին պարտավորեցրել է դատախազությանը ներկայացնել իր ֆինանսական հաշվետվությունները

ԱՄՆ Գերագույն դատարանը պարտավորեցրել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփին Նյու-Յորքի դատախազությանը ներկայացնել իր ֆինանսական հաշվետվությունները։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Քննությունը, որը ղեկավարում է դատախազ Սայրուս Վենսը, երկու տարի է, արդեն, ինչ փորձում է ստանալ հասանելիություն նախկին նախագահի հարկային հայտարարագրի հանդեպ։ Թրամփը կարողանում էր արգելափակել այդ հասանելիությունը։ Նախ, նա պնդում էր, որ որպես պետության ղեկավար, չի կարող դառնալ քրեական հետապնդման օբյեկտ։

Սակայն Գերագույն դատարանը գտել է, որ այդ փաստարկները համոզիչ չեն։ Այդ ժամանակ էլ Թրամփը հայտարարել էր, որ իր հարկային հայտարարագիրը քննության համար պետք չեն, թեեւ դատախազն ընդհակառակը, պնդում էր, որ փաստաթղթերը անհրաժեշտ են, որպեսզի հասկանան, թե Թրամփը կամ աշխատակիցներից որեւէ մեկը կապ ունի հարկային իրավախախտումների կամ ապահովագրությանն առնչված խարդախությունների հետ։ Այժմյան որոշմամբ, դատախազությանը տրամադրվելու է 2011-18 թթ հաշվետվությունները։