ԱՄՆ Կոնգրեսը ցանկանում է արգելել Պենտագոնին՝ Իրաքում եւ Սիրիայում նավթի վերահսկողության իրականացման համար գումար ծախսել

ԱՄՆ Կոնգրեսը ցանկանում է արգելել Պենտագոնին՝ Իրաքում եւ Սիրիայում նավթի վերահսկողության իրականացման համար գումար ծախսել

ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է արգելել այդ երկրի պաշտպանական գերատեսչությանը դաշնային բյուջեից գումարներ ծախսել՝ Իրաքում եւ Սիրիայում նավթի հանքերում վերահսկողություն իրականացնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի նախագծից։ Միաժամանակ, նախատեսվում է 700 միլիոն դոլար տրամադրել որպես օգնություն՝ ԻՊ դեմ պայքարող զինվորականության, անվտանգության աշխատակիցների ուսուցման համար։ Ուշագրավ է այն, որ այս համատեքստում օգնություն է նախատեսվում ոչ միայն իրաքյան կառավարական ուժերի համար, այլ նաեւ «փիշմերգա» աշխարհազորայինների եւ «Սիրիայի դեմոկրատական ուժերի»։ Նախագիծը անցնելու է բավական բարդ ընթացակարգ ինչպես Կոնգրեսում, այնպես էլ Սենատում եւ միայն երկու պալատներում ընդունվելուց հետո ուղարկվելու է նախագահին՝ ստորգրելու համար։