Ադրբեջանը միջազգային մեդիաֆորում է անցկացնում Շուշիում 

Ադրբեջանը միջազգային մեդիաֆորում է անցկացնում Շուշիում 

Ադրբեջանական իշխանությունները միջազգային մեդիաֆորում է անցկացնում Շուշիում։ Ինչպես արդեն գրել էինք, ավելի քան քսան երկրի ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար ադրբեջանական իշխանությունները էքսկուրսիա էին կազմակերպել դեպի Շուշի, ինչը անշուշտ հերթական շոուն է, որը անցկացվում է Բաքվի կողմից։

Եւ ահա, էքսկուրսիայից բացի նաեւ անցկացնում են միջազգային մեդիաֆորում, որը բաղկացած է լինելու չորս պանելային քննարկումներից, որոնցից մեկը հատուկ նվիրված է լինելու ադրբեջանական մամուլում Շուշիի հիշատակություններին։