Շվեյցարիայի Նիոն քաղաքում այսօր կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որի արդյունքում հայտնի դարձավ նաև Հայաստանի չեմպիոնի մրցակիցը։
Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում «Արարատ-Արմենիա»-ն կխաղա Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ:
Վիճակահանության արդյունքներով հայկական թիմը առաջին հանդիպումը կանցկացնի Երևանում: