Մասիս Մայիլյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանին

Մասիս Մայիլյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանին

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Այսօր հանդիպել եմ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։Քննարկել ենք Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Մտքեր ենք փոխանակել մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու հնարավոր ուղղությունների շուրջ։

Երկուստեք կարևորել ենք վերջին տարիներին արտաքին քաղաքական բնագավառում արձանագրված ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությունը»։