Չեղյալ է հայտարարվել Թրամփի կողմից միգրանտների հանդեպ սահմանված «զրո հանդուրժողականություն» քաղաքականությունը

Չեղյալ է հայտարարվել Թրամփի կողմից միգրանտների հանդեպ սահմանված «զրո հանդուրժողականություն» քաղաքականությունը

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը չեղյալ է հայտարարել ԱՄՆ անօրինական կերպով մուտք գործած միգրանտների հանդեպ «զրո հանդուրժողականության» սկզբունքը, որը սահմանվել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։

Ըստ նոր կարգի, ամեն մի միգրանտի պարագայում գործելու է խիստ անհատականացված մոտեցում։ Նոր որոշման մեջ շեշտվում է, որ քաղաքական մոտեցումները կարող են փոխվել, սակայն նպատակը մեկն է՝ օրենքի սահմաններում հասնել արդարության։