Արթուր Ալեքսանյանը երեք հաղթանակ է տարել. նա կիսաեզրափակչում է

Արթուր Ալեքսանյանը երեք հաղթանակ է տարել. նա կիսաեզրափակչում է

Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ,  97 կգ քաշային  Արթուր Ալեքսանյանը երեք հաղթանակ է տարել։ Նախ նա 8-0 հաշվով պարտության է մատնել ուկրաինացի Անդրեյ Դեգտյարյովին, ապա 7-0 հաշվով առավելության է հասել ալժիրցի Ադեմ Բուջեմլինի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակչում 6-1 հաշվով հաղթել է ուկրաինացի Եվգենի Սավետային։ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ։  Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև Մալխաս Ամոյանն ու Կարապետ Չալյանը։