Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է

Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է

Ռուսաստանի և ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սրտի կաթված է ստացել, նրան տեղափոխել են հիվանդանոց, ՏԱՍՍ-ին հայտնել է դերասանի որդին՝ Սերգեյ Բոյարսկին։

«Հայրս սրտամկանի ինֆարկտ է տարել, այսօր արդեն իրեն ավելի լավ է զգում, մեզ հետ խոսել է հեռախոսով, ձայնն առույգ էր, նրան ընդհանուր պալատ են տեղափոխել»,- ասել է Սերգեյ Բոյարսկին։