Ի՞նչ կապ ունի իմ` բանակում ծառայելը

 Ի՞նչ կապ ունի իմ` բանակում ծառայելը

«Իմ անձնական կյանքին անդրադառնալը ի՞նչ կապ ունի տենց մտահոգ ուռուցքաբանի հետ։ Ի՞նչ կապ ունի իմ` բանակում ծառայելը կամ իմ անձնական առողջությունը, իմ անձնական վերաբերմունքը այս կամ այն երևույթի նկատմամբ։ Բայց քանի որ դրա մասին խոսվեց, ես որոշ բաների կանդրադառնամ։ Նախ ասեմ, որ իմ կինը հիմնարկ չունի, պարզապես տնօրեն է բժշկական հիմնարկի, որի մասին բազմիցս խոսել եմ։ Եվ էս ամեն ինչի անհեթեթությունը կայանում է նրանում, որ 2․5, 2․7 միլիարդ դրամ չգիտեմ էլ՝ որտեղից են վերցրել։ Դժվարամատչելի հետազոտությունների բյուջեն մի քանի հարյուր միլիոն դրամ է։ Մտահոգ ուռուցքաբանները լավ կլինի կարողանան կարդալ պարզ ինֆորմացիան և նոր միայն արտահայտվեն։ Կամ նրանց հուշողները, էդ շնորհանդեսին պատրաստողները մի քիչ կարդան իմանան։ Լավ, պատրաստողների մասին առանձին կխոսենք»,- Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանումներ է ներկայացնում ֆեյսբուքյան իր էջի միջոցով։

Հիշեցնենք, որ նախարար Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, սակայն նրա նախկին խորհրդատու Գևորգ Թամամյանը ևս ներկա գտնվեց ասուլիսին, ինչի արդյունքում Արսեն Թորոսյանը չցանկացավ շարունակել լրագրողների հետ շփումը։

Գևորգ Թամամյանը նստեց նախարարի համար նախատեսված տեղում և ինքը սկսել ասուլիս տալ։