Բելառուսն ագելելել է Հայաստանի մի կոնյակի գործարանի արտադրանքի ներմուծումը

 Բելառուսն ագելելել է Հայաստանի մի կոնյակի գործարանի արտադրանքի ներմուծումը

Երևանի կոնյակի գործարանի ներկայացուցիչ Զարուհի Սարիբեկյանը գրել է․

«Երեկ երեկոյան բելառուսական լրատվականներում հրապարակվեց «Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն»-ի որոշումը, համաձայն որի Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելում է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը։ 

Բելառուսի առողջապահության նախարարության որոշումը վերաբերում է Արարատի կոնյակի գործարանին՝ Արարատ քաղաքում տեղակայված մի կոնյակի գործարանին, որը որևէ աղերս չունի Երևանի կոնյակի գործարանի՝ մայրաքաղաքի Հրազդանի կիրճի ափին վեր խոյացող տուֆակերտ շենքի և այդ ընկերության կողմից արտադրվող  ARARAT կոնյակների հետ։

ՀԳ․ Երեկ տելեգրամյան ալիքներում տեղեկատվություն էր տարածվել, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հանդիպումից հետո Բելառուսի իշխանությունները «պատժելու» են Հայաստանին։