Զելենսկին եղել է ռազմաճակատի առաջնագծում

Զելենսկին եղել է ռազմաճակատի առաջնագծում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնեցկի մարզ կատարած այցի ընթացքում եղել է նաև ուկրաինացի զինվորականների առաջնագծում գտնվող դիրքեր՝ Բախմուտի ուղղությամբ։

Զելենսկին, ըստ հաղորդագրության, լսել է ռազմաճակատում օպերատիվ իրավիճակի և ռազմական գործողությունների ընթացքի մասին զեկույցներ, զրուցել զինվորականների հետ։

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահն անդրադարձել է անցած գիշեր Կիևում մարզում ռուսական բանակի կողմից ԱԹՍ-ների հարձակումներին և նշել, որ այդ ամենը վկայում է, որ Ռուսաստանը խաղաղության չի ձգտում։

Հավելենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի ներկա շրջափուլում առավել թեժ մարտեր են ընթանում հենց Բախմուտի շրջանում։