Կրքերը չեն հանդարտվում. հաղթանակը բոյկոտվել է

Կրքերը չեն հանդարտվում. հաղթանակը բոյկոտվել է

Իտալիայի սուպերգավաթի համար խաղում «Ինտեր»-ը երեկ ուշ երեկոյան, ինչպես հայտնի է, նվազագույն հաշվով հաղթեց «Նապոլի»-ին  ու նվաճեց երկրի սուպերգավաթը։ 

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին բոյկոտել է Իտալիայի Սուպերգավաթի մրցանակաբաշխությունը «Ինտերից» կրած պարտությունից հետո, իսկ նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը քննադատել է մրցավարների աշխատանքը։
Բանն այն է, որ խաղի 60-րդ րոպեին գլխավոր մրցավարը երկրորդ դեղինը ցույց տվեց «Նապոլիի» ֆուտբոլիստին, ինչի պատճառով Իտալիայի չեմպիոնները ստիպված եղան մինչև հանդիպման ավարտը խաղալ 10 հոգով, իսկ «Նապոլին» գուցե հույս ուներ դիմանալ մինչև 11 մետրանոց հարվածաշարը, սակայն Լաուտարո Մարտինեսի խփած գոլը հաղթանակ պարգևեց Ինձագիի տղաներին:

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին խաղի ավարտից հետո անհետացել է , չի մասնակցել մեդալների հանձնման արարողությանը և չի խոսել մամուլի հետ, իր փոխարեն ելույթ է ունեցել նախագահ Դե Լաուրենտիսը:

«Մենք չենք մեղադրում նրանց, ովքեր հաղթեցին:Չնայած թիմում մնացել էր ընդամենը 10 հոգի, ես տեսա, որ «Նապոլին » «Ինտերին» ամենատարբեր խնդիրներ էր առաջադրում: Այս մրցաշրջանում մրցավարների թուլությունը ոչ միայն Նապոլիի, այլև բոլորի համար է ակնհայտ»,- ասել է Աուրելիո Դե Լաուրենտիսը:

Դե Լաուրենտիսը փնովել է նաև համապատասխան այլ ներկայացուցիչների՝ սկսած Սերիա Ա-ից մինչև մրցավարների ասոցիացիայի ղեկավար Ջանլուկա Ռոկի:

«Ես ցավում եմ Ռոկիի համար, ով հենց հիմա մղձավանջ է ապրում»,- ասել է նա: