Ալիեւը պարգեւատրում է

Ալիեւը պարգեւատրում է

Հակառակորդի «գերագույն գլխավոր հրամանատարը» խոսում է Հայաստանի «ռազմական ծանր պարտությունից» եւ միաժամանակ «դեմ առ դեմ կռվելու» մարտահրավեր անում: Հաղթողը պարտվողին «ռեւանշ-մրցաշարի», չի կանչում:

Ալիեւի պարտությունն ակնհայտ է նաեւ այն փաստով, որ զինվորականներին պարգեւատրելու, արտահերթ կոչումներ շնորհելու փոխարեն հրամանագիր է ստորագրել ռեժիմի խոսափող haqqin.az-ի գլխավոր խմբագիր Ֆաթուլլաեւին վաստակավոր ժուռնալիստի կոչում շնորհելու մասին: Նրան թվում է, թե գոնե քարոզչական պատերազմում ինչ-որ արդյունքի հասել է:

Սխալվում է, աշխարհը պարզապես ծիծաղում է ադրբեջանական քարոզչամեքենայի ծամածռությունների վրա: Իսկ Ֆաթուլլաեւին իրոք հասնում է՝ խղճի կալանավորից հասնել դահճի կողմից վաստակավորի կոչման: Երեւի Ալիեւը նկատի է ունեցել նրա կերպափոխության որակը: