Աղվան Հովսեփյանի կողմնակիցները լքում են նիստերի դահլիճը. տեսանյութ

Աղվան Հովսեփյանի կողմնակիցները լքում են նիստերի դահլիճը. տեսանյութ

Աղվան Հովսեփյանի խափանման միջոցի քննության ժամանակ դահլիճում հավաքված անձանցից մի քանիսը լքեցին դատական նիստերի դահլիճը` ի նշան բողոքի։

Պաշտպան Երեմ Սարգսյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանին  հարց էր ուղղում գործն իրեն մակագրելու վերաբերյալ, այդ ընթացքում ներկաներից մի քանիսը հեռացան` ասելով, թե այստեղ արդարադատություն չկա։

Աղմուկ սկսվեց դահլիճում, դատավորը կարգադրիչներին հրահանգեց` ներս չթողնել այլ անձանց նիստի ընթացքում, քանի դեռ ընդմիջում չի հայտարարվել։

Նշենք, որ Աղվան Հովսեփյանի եւ «Տիգրան Մեծ» հրատարակչության ղեկավար Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը, այսօր քննվում է Հովեփյանի կալանավորման վերաբերյալ հարցը։

Մանրամասն՝ տեսանյութում