ԵԿՄ մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ Կա 2 վիրավոր

ԵԿՄ մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ Կա 2 վիրավոր

Բոլորն ասում են նույն մեքենան է եղել, ինչ Բագրատաշենում մարդկանց վրա քշած ԵԿՄ-ի մեքենան, միգուցե միանման մեքենաներ են եղել։ «Հրապարակին» այս մասին ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

Նա նշեց, որ ականատեսները բոլորը հաստատում են՝ Նոյեմբերյանում քիչ առաջ ԵԿՄ մեքենան վրաերթի է ենթարկել ճանապարհը փակած բնակիչների վրա։ «Երկու հոգի վիրավորվել են»,-ասաց Պետրոսյանը։

Թե վիրավորներին ուր են տեղափոխել, Պետրոսյանը չկարողացավ պատասխանել։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավարը ասաց նաև, որ ականատեսների փոխանցմամբ Տավուշի ԵԿՄ տարածքային ստորաբաժման պատասխանատու Յուրա Հարությունյանը այս անգամ հարձակվողների հետ չի եղել։ Սակայն, ավելի ուշ համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես են Նոյեմբերյանի բնակիչները դաստիարակչական աշխատանքներ տանում նախօրեին Բագրատաշենում բնակիչների վրա մեքենա քշած Յուրա Հարությունյանին, ով «հրաշքով» ոստիկանների կողմից բերման չէր ենթարկվել։

Ինչ վերաբերվում է այսօր հայերին վարերթի ենթարկողներին, Պետրոսյանն ասաց, որ ոստիկաններն իրենց հարցին պատասխանել են․ «Փնտրում ենք վրաերթի ենթարկողներին»։

Զավեշտալի է իհարկե, բազմաթիվ ականատեսների առկայության պայմաններում, երբ ոստիկանները չեն կարողանում հայտնաբերել տխրահռչակ անձանց, որոնց լինելիությունը հայտնի է բոլորին։ Ամենայն հավանականությամբ, վերևից հրահանգ կա նման պրովոկացիաներով հրահրել բախումներ, որպեսզի այս իշխանությունը հնարավորություն ստանա ժողվորդական ցասման ողնաշարը կոտրել իրեն հավատարիմ կարմիր բերետավորների ու հատուկջոկատայինների միջոցով։

«Անընդհատ պրովոկացիաներ արվում են, շատ են պրովոկատորները այստեղ՝ անձնային մակարդակում, տարատեսակ միջոցներով փորձում են բախում հրահրել։ Իրավիճակը լարված է Նոյեմբերյանում»,-տեղեկացրեց Պետրոսյանը։