«Ինտերմինատորները»․ Մխիթարյանի արձագանքը

«Ինտերմինատորները»․ Մխիթարյանի արձագանքը

Երեկ ուշ երեկոյան Իտալիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակում Միլանի «Ինտերը» տանը ընդունել էր «Յուվենտուսին»։ Դիմակայությունը, ինչպես հայտնի է, Իտալիայում ամենասզբունքայիններից մեկն է։ Ինձագիի տղաներին ի վերջո հաջողվեց նվազագույն 1-0 հաշվով առավելության հասնել «Յուվեի» նկատմամբ։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը հերթական ամբողջական հանդիպումն անցկացրեց։

«Ինտերը» այս պահին 57 միավորով մրաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ ընթանալով դեպի չեմպիոնություն, «Յուվեն» 53 միավորով երկրորդն է, սակայն «Ինտերը» դեռ մի խաղ էլ պակաս է անցկացրել։ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Թուրինի «Յուվենտուսի» դեմ տնային հանդիպումից՝ գրառոլով․ «ինտերմինատորները»։