Գաղտնի հանձնարարականի հետքերով

Գաղտնի հանձնարարականի հետքերով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով նախարարներին, փոխնախարարներին եւ գլխավոր քարտուղարներին աշխատավարձին համարժեք ամենամսյա պարգեւավճարներ տրամադրելու որոշումը, որը գործում է դեռեւս այս տարվա հուլիսից, շոկ է առաջացրել անգամ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում։

Երեկ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները փախեփախ էին անում լրագրողներից, որպեսզի չպատասխանեին նրանց հարցերին։ Իսկ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ուղղակի չթաքցրեց, որ իրենք էլ տեղյակ չեն, նաեւ խոստացավ, որ առաջիկայում կքննարկեն կառավարության հետ՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, ինչ հանգամանքներում։