ԱԱԾ-ն՝ Քերոբյանին հրավիրելու մասին
Այսօր գրել էինք, որ երեկ հրաժարական տված Վահան Քերոբյանը հրավիրվել է ԱԱԾ։ Մենք կապվեցինք ԱԱԾ պարզաբանում ստանալու համար, թե ի՞նչ առիթով է Քերոբյանը հրավիրվել ԱԱԾ, և արդյոք հրավիրվե՞լ է, թե՞ ոչ։ ԱԱԾ-ից մեր այս հարցերին ի պատասխան ոչ հերքեցին և ոչ էլ հաստատեցին տեղեկությունը՝ միայն ասացին՝ «հետևեք պաշտոնական լրահոսին»։
Ենթադրվում է, որ ԱԱԾ-ն պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա։
Նշենք, որ ամիսներ առաջ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը տեղափոխվել է Քննչական կոմիտե, ուստի ենթադրվում է, որ Քերոբյանը չէր կարող քննչական գործողությունների շրջանակներում հրավիրվել ԱԱԾ։
Կարծիքներ