Իրանն ու Թուրքիան կհետաքննեն սահմանային բախումները

Իրանն ու Թուրքիան կհետաքննեն սահմանային բախումները

Իրանի եւ Թուրքիայի իշխանությունները մտադիր են հետաքննելու երկու երկրների սահմանին տեղի ունեցած բախումները, որոնց հետեւանքով զոհվել են թուրք զինվորական, իսկ իրանական կողմի տարածքում ռումբ է ընկել։ РИА Новости-ի փոխանցման համաձայն, ավելի վաղ Թուրքիայի Պնախարարությունը հաղորդել էր, որ երկրի հարավ-արեւելքում գտնվող Հաքարի նահանգում Իրանի տարածքից իրականացված հրաձգության հետեւանքով զոհվել էր մեկ զինվորական։

Իրանական ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսավին մեկնաբանել էր յդ միջադեպը, նշելով, որ տեղի է ունեցել բախում թուրք զինվորականների եւ ահաբեկիչների միջեւ՝ իրանա-թուրքական սահմանին։ Իրանական Արեւմտյան Ատրպատականի սահմանապահ ծառայությունն էլ տեղեկացրել էր, որ բախման հետեւանքով մեկ ռումբ ընկել էր Իրանի տարածքում, որի հետեւանքով բարեբախտաբար տուժածներ չեն եղել։