Որքան է կազմելու Թրամփի նախագահական թոշակը

Որքան է կազմելու Թրամփի նախագահական թոշակը

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իրավունք ունի ստանալու 221,4 հազար դոլար տարեկան թոշակ կամ ամսեկան 18,45 հազար դոլար, ինչպես նաեւ սոցիալական արտոնություններ, որպես նախկին երկրի ղեկավար։ Սակայն նա կարող է զրկվել այդ թոշակից։ Այս մասին գրում է CNN-ը։ Բանն այն է, որ համաձայն 1958 թվականի՝ «Նախկին նախագահների մասին» դաշնային օրենքի, արտոնությունները տրամադրվում է միայն Սպիտակ տան այն նախկին ղեկավարներին, որոնք չեն հեռացվել պաշտոնից իմփիչմենտով, կամ էլ չեն դատապարտվել քրեական հանցագործության համար։ Թրամփը որոշել է չհրաժարվել իր թոշակից, սակայն կարող է զրկվել դրանից։ Իհարկե, նրա պաշտոնավարման ընթացքում նա իմփիչմենտի չենթարկվեց Սենատի կողմից, սակայն հիմա ամեն բան դատարանն է որոշելու։ Պետական պահպանություն եւ սոցիալական երաշխիքներ հասնում է նաեւ Մելանյա Թրամփին, եթե նա չամուսնալուծվի եւ նորից չամուսնանա։