Աննա Հակոբյանի ծննդյան օրն է

Աննա Հակոբյանի ծննդյան օրն է

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն այսօր տոնում է  ծննդյան 46-րդ տարեդարձը: Նա 1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետ։

2001 թվականին ավարտել է մի շարք դասընթացներ Ամերիկյան համալսարանում: 2003-2008 թվականներին աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, որպես լրագրող։

2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո Աննա Հակոբյանը ստանձնել է թերթի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, իսկ 2013 թվականից՝ թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: