Բերման ենթարկված քաղաքացիների թիվը 244 է

Բերման ենթարկված քաղաքացիների թիվը 244 է

Երևանում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների թիվը ժամը 14.00-ի դրությամբ 244 է, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։