Ահաբեկչություն է․ Ղրիմում արձագանքել են կամրջի պայթեցմանը

Ահաբեկչություն է․ Ղրիմում արձագանքել են կամրջի պայթեցմանը

Ուկրաինան ահաբեկչություն է իրականացրել Ղրիմի կամրջի վրա։ Այդ մասին հայտարարել է Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը։

«Այս գիշեր Կիևի ռեժիմը նոր հանցագործություն կատարեց՝ ահաբեկչություն իրականացրեց Ղրիմի կամրջի վրա»,- գրել է Կոնստանտինովն իր տելեգրամյան ալիքում։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր նման հարվածի համար հատուցում է պետք։ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը նույնպես խոսել է կամրջի վրա կատարված հարձակման մասին։

Վերջին տվյալներով, այս պահի դրությամբ 5-ժամյա ընդմիջումից հետո վերականգնվել է Ղրիմի կամրջով երկաթուղային երթեւեկությունը։