«Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորը եւ կինը ապօրինի գույքի գործով կանչվել են դատախազություն

«Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավորը եւ կինը ապօրինի գույքի գործով կանչվել են դատախազություն

«Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանին եւ նրան փոխկապակցված անձանց՝ կնոջը՝ Ալլա Հարությունյանին, ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել։  

Ըստ այդ ծանուցագրերի՝ Ուզուրյանն ու կինը պետք է ապրիլի 25-ին ներկայանան դատախազության հիշյալ վարչություն։

Ալլա Հարությունյանի ծանուցագրում նշված է․ «ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»: 

Հիշեցնենք, որ Ուզունյանը Հայաստանը լքել է 2019-ին, Հայաստանից հեռանալուց ամիսներ անց կաշառք ստանալու համար մեղադրվող Սամվել Ուզունյանի դեմ հարուցված քրեական գործը կասեցվել էր մեղադրյալի  գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով։  

Ինչ վերաբերում է նրանց ունեցվածքին, ապա մամուլը դեռեւս 2019-ին է գրել, որ Սամվել Ուզունյանի ընտանիքը ավելացրել է իր անշարժ գույքը ևս 4-ով: Ուզունյանի կինը՝ Ալլա Հարությունյանը 2016թ. ձեռք է բերել առանձնատուն և 3 հողամաս: Առանձնատունը գնվել է 380 միլիոն դրամով, իսկ հողամասերը՝ համապատասխանաբար 9,8 և 3 միլիոն դրամով: