Մեզ հետ սպառնալիքի լեզվով չեն կարող խոսել․ ու՞մ է ակնարկում Հասանովը

Մեզ հետ սպառնալիքի լեզվով չեն կարող խոսել․ ու՞մ է ակնարկում Հասանովը

Մեզ հետ սպառնալիքի լեզվով չեն կարող խոսել․ ու՞մ է ակնարկում Հասանովը
«Ոչ ոք իրավունք չունի մեզ հետ խոսելու սպառնալիքների լեզվով»։

Այս մասին աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, հայտնում է ԱՊԱ-ն։

Նրա խոսքով, «կան ուժեր, որոնք չեն համակերպվում ադրբեջանական բանակի հաջող գործողությունների հետ» և ընդգծել է, որ ոչ ոք իրավունք չունի Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքի լեզվով։

«Ահաբեկչության և բռնազավթման քաղաքականությանն աջակցող ռազմական երկրների զրպարտող մեղադրանքներն անընդունելի են և անհեթեթ»,-ասել է Հասանովը:

Հիշեցնենք, օրերս Իրանի ցամաքային ուժերի հրամանատարն Ադրբեջանին զգուշացրել էր, որ Հարավային Կովկասում պետական սահմանների փոփոխության փորձերն անօրինակ են և Իրանը նման բան թույլ չի տալու։

Ի պատասխան, Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ իրանական կողմը սատարում է ահաբեկչությանը և մեղադրել սադրանքներ կատարելու մեջ։