Ազատ արձակվեց բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիներից մեկը

Ազատ արձակվեց բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիներից մեկը

Քիչ առաջ կենտրոնի ոստիկանության բաժնից ազատ արձակվեց Ազատության հրապարակում բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիներից մեկը։ 

Այդ քաղաքացուն Ազատության հրապարակից ոստիկանությունը բերման էր ենթարկել «Ազատագրում» շարժման ղեկավար Միկա Բադալյանին ոստիկանության ծառայողների կողմից առևանգելու չհաջողված փորձի ընթացքում:

Քաղաքացու իրավունքները ոստիկանության բաժնում պաշտպանում էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: